Փակ հանդիպման ժամանակ եղել է քննարկում այդ մասին, և ես ասել եմ, որ եթե Հայաստանի Հանրապետությանը պետք է Արցախի անկախությունը ճանաչի և մնա միայնակ այդ ճանաչման հետ, ապա դա անիմաստ է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եթե մենք կարողանանք դիավանագիտական այն աշխատանքով հասնել նրան, որ Արցախի անկախությունը ճանաչեն մեզ հետ միասին, օրինակ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներից որևէ մեկը և այլ երկրներ, այդ պարագայում դա իմաստ կունենա: Այս փուլում այդ հարցը քննարկվում է, և դա ուղերձ է արտաքին աշխարհին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը